Մենք ցանկանում ենք, որ դուք լիովին գոհ լինեք ձեր գնումից։ Եթե ինչ-որ պատճառով ձեր պատվերը չի համապատասխանում ձեր սպասելիքներին, մենք պատրաստ ենք օգնել ձեզ փոխանակման կամ վերադարձի հարցում։
1. Փոխանակում
- Գնված ապրանքները ենթակա չեն փոխանակման։
- Փոխանակումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ապրանքը չօգտագործված է, ունի վաճառքային տեսք և նախնական փաթեթավորում։
- Փոխանակման համար անհրաժեշտ է ներկայացնել գնումի ՀԴՄ կտրոնը կամ էլեկտրոնային հաշիվը։
2. Վերադարձ
Ապրանքը պետք է լինի չօգտագործված, առանց վնասվածքների և ամբողջական փաթեթավորմամբ։
- Վերադարձի համար անհրաժեշտ է ներկայացնել գնումի ՀԴՄ կտրոնը կամ էլեկտրոնային հաշիվը։
- Եթե մենք սխալ ապրանք ենք առաքել, հաճախորդը կարող է վերադարձնել ապրանքը կամ փոխանակել այն ճիշտ ապրանքի հետ՝ առանց լրացուցիչ վճարի։
- Անվտանգության նկատառումներից ելնելով, վերադարձվող ապրանքի վրա չպետք է լինեն մակագրություններ կամ նշումներ:
3. Գումարի Վերադարձ
- Եթե վերադարձվող ապրանքը համապատասխանի վերոնշյալ պայմաններին, ապա գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։
- Քարտային վճարումների դեպքում գումարը վերադարձվում է մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում, կախված բանկի ընթացակարգերից։
- Առաքման վճարները չեն վերադարձվում, բացառությամբ այն դեպքերի, երբ մենք սխալ ապրանք ենք առաքել։
4. Պատվերի Չեղարկում
- Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը։
- Եթե պատվերն արդեն առաքվել է, այն հնարավոր չէ չեղարկել։
5. Անհատականացված Պատվերներ
Անհատականացված պատվերները, ներառյալ փորագրված, հատուկ պատրաստված կամ պատվերով արտադրված ապրանքները, վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն։
Հատուկ նշում:
Եթե ապրանքը վնասված է կամ առաքման ընթացքում առաջացած խնդիր կա, խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ, որպեսզի գտնենք լավագույն լուծումը։